Այսօր: Հինգշաբթի, 2 Ապրիլի 2020թ.
Ագարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության  Արագածոտն մարզի  Ագարակ համայնքի կայք այցելելու համար/wwwagarakhamaynq.am/: Այստեղ դուք կծանոթանաք համայնքում կազմակերպված միջոցառումներին, իրականացվող բոլոր ծրագրերին, համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքներին, աշխատակիցների կողմից իրականացվող ամենօրյա գործունեությանը:Հարցերի և առաջարկությունների համար դիմել  համայնքապետարան, իսկ նամակագրության համար գրել agarak.gyuxapetaran@mail.ru կամ  agarak.aragatsotn@mta.gov.am  ինտերնետային հասցեներին:
                                Ագարակ համայնքի ղեկավար Արմեն Հարությունյան

30.12.20 ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱԳԱՐԱԿԻ ՄԱՍԻՆ
ԱգարակՄակերես` 5.74կմ2Բնակչություն` 2027Գյուղ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքից 6 կմ արեւմուտք, Երեւան-Գյումրի ավտոխճուղու վրա: Նախկինում կոչվել է Ագարակ, Ակերակ, Ակերան: Հիշատակվում է միջին դարերից որպես Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի բնակավայրերից մեկը: Պահպանվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները` կառուցված 7-րդ դարում: Հետաքրքրություն են ներկայացնում գյուղից արեւելք գտնվող մինչ օրս նշմարվող մեծ-մեծ քարերով շարված քաղաքային շինվածքների հետքերը: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1100 մ բարձրության վրա: Ունի տուֆի եւ ավազի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն: Կլիման մերձարեւադարձային, չոր ցամաքային է, շոգ ու չորային ամառներով, ... Մանրամասն
02.04.20 Ապրիլյան պատերազմից անցել է չորս տարի

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները
Թեժ մարտերում հայ քաջ զիվորներեը պատվով դուրս եկան բոլոր իրավիճակներից, նույնիսկ զոհելով իրենց երիտասարդ կյանքը հանուն հայրենիքի: Փառք ու պատիվ զոհվածներին...

01.04.20 Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:Սահմանափակվում է մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջևբնակչության ազատ տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և կից որոշմամբ սահմանված դեպքերում:✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:✅Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել ... Մանրամասն
01.04.20 /COVID-19/ ԱԽՏԱՀԱՆԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հարգելի քաղաքացիներ Ագարակ համայնքում պարբերաբար կատարվում են ախտահանման աշխատանքներ :Ախտահանվում են աշխատանքային վայրերը, խանութները ,կանգառները ,բուժամուլատորիայի շենքը ,ակումբը և այլ վայրեր: Տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում ,պահպանել անվտանգության կանոները,լինել զգոն և օգտագործել ախտահանիչ նյութեր և հետևել հիգենիայի:

31.03.20 ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջիկա 5/հինգ/ օրերի եղանակը

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Արագածոտն Ագարակ սեպտեմբերի 1
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ագարակ 18, փող.2շ

094-50-20-40

agarak.gyuxapetaran@mail.ru ,

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner